Վիկտորյա Բեքհեմը ատում է որդու կնոջը՝ Նիկոլա Պելցին․ PageSix
Լուսանկարներ

Վիկտորյա Բեքհեմի հարաբերությունները նոր հարսի՝ Նիկոլա Պելցի հետ, նման են սառը պատերազմի, հաղորդում է Page Six-ը։
2022 թվականի ապրիլին 27-ամյա Նիկոլա Պելցն ամուսնացավ 23-ամյա Բրուքլին Բեքհեմի հետ։ Ըստ հրապարակման՝ Վիկտորիայի և Նիկոլայի միջև խնդիրները սկսվել են դեռևս հարսանիքից առաջ։ Պելցը չէր ցանկանում, որ ապագա սկեսուրը որևէ մասնակցություն ունենար տոնի պլանավորման գործում և չէր ներգրավում Վիկտորյային՝ հաղորդակցությունը հասցնելով նվազագույնի։ «Նրանք չեն կարողանում տանել միմյանց և չեն խոսում մմյանց հետ։ Հարսանիքի նախապատրաստական աշխատանքները սարսափելի էին»,- հրատարակությանը հայտնել է Բեքհեմների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։
Նա հավելել է, որ նորապսակները, ովքեր այժմ ապրում են Մայամիում, գործնականում չեն շփվում Բեքհեմների հետ, քանի որ Վիկտորիան «հազիվ է կարողանում հաշտվել ընտանիքի նոր անդամի ներկայության հետ»։ Իրավիճակը, նրա խոսքով, ավելի սրվեց այն բանից հետո, երբ բրիտանական Tatler ամսագրի շապիկին հայտնվեց Պելցը՝ «նոր տիկին Բեքհեմը» մակագրությամբ:




