Քևին Սփեյսին 31 միլիոն դոլար կվճարի «House of Cards»-ի պրոդյուսերներին
ФотографииԴերասան Քևին Սփեյսին մոտ 31 միլիոն դոլար կվճարի House of Cards-ի պրոդյուսերներին այն բանից հետո, երբ հեռացվեց սերիալից՝ ենթադրյալ «էկրանից դուրս» սեռական ոտնձգությունների պատճառով։ Այս մասին հայտնում է People-ը։
Լոս Անջելեսի Գերագույն դատարանը Սփեյսիին պարտավորեցրել է վճարել 29,5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և լրացուցիչ 1,5 միլիոն դոլար՝ որպես տուրքեր և դատական ծախսեր:
«House of Cards»-ի պրոդյուսերը դերասանի հետ համագործակցությունը խզել է 2017 թվականին՝ Սփեյսիի կողմից ոտնձգությունների մասին բազմաթիվ մեղադրանքներից հետո։ Հետաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել երիտասարդների, այդ թվում՝ նկարահանող խմբի անդամի հանդեպ ոտնձգությունների համար։
Սերիալի հեղինակների խոսքով՝ դերասանի անվայել պահվածքը ստիպել է նրան հեռացնել նախագծից և հինգ դրվագով կրճատել House of Cards-ի վեցերորդ սեզոնը։