էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել․ Արցախի ԱԺ Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից 

Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

Կառավարության երեկվա նիստում, ըստ էության, մեր հավաքական պարտության խորհրդանիշը, մեղավորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիվանագիտական իմպոտենտության, ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե երկու տարի անց/21 ամիս/ վարչախմբի ղեկավարը նախ հայտարարում է՝

ա/ թե «խաղաղապահ օպերացիայի էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտություն, մանդատի ծավալի և ինստիտուցիոնալ հարցերի հստակեցում։

բ/․և երկրորդ, մեզ համար ճակատագրական, դեֆակտո աղետալի խոստովանությունն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյություն չունի։

Պատկերացնու՞մ եք՝ խաղաղապահ զորախմբի «էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնվում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էություն ու առաքելությունը հայ ազգաբնակչության էթնիկ զտման, ցեղասպանության կանխարգելման խնդիրը պետք է լիներ։

Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան, ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնորեն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։

Տհաս արտաքին քաղաքականության արդյունքում մեկուցացման մեջ հայտնված, սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է ունակ, և արդյոք ունա՞կ է, դժվար է ասել․․․Թե աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկա իշխանությամբ, ներքին դիմադրողականության տոտալ կորսի պայմաններում որքանո՞վ է ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, թե խաղաղապահի մանդատի վերատեսությունն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի․․․

Եվ, այնուամենայնիվ, շատ հստակ և պարզ հարցեր են ծագում՝

Ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում և մեղավորներ նշանակում եռակողմ հայտարարությունից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։

Եթե գիտես և արձանագրում ես, որ խաղաղապահ զորամիավորումն իր մանդատն արդյունավետ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգությա երաշխավոր բանակն ու թիրախավորված կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահավորվում և պաշտպանվում նույնիսկ ՀՀ սահմանը։

Ի վերջո, երբ մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ ընդունում եք Բաքվից փոխանցված հինգ կետերը և հանրությանը հատուկ բանագնացներով և սորոսական սազանդարներով բթացնում էիք և շարունակում եք բթացնել «խաղաղության» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնվում խաղաղապահների մանդատի խնդիրը։

Լա՜վ, եթե եռակողմ հաստատված կառուցման պլան գոյություն չի ունեցել/ինչը հայտարարությամբ ամրագրված պարտավորություն է/, իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիվ ճանապարհաշինությունը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերված բանավոր համաձայնությունների մասին, ի վերջո՝ խուճապ և փախուստ առաջացնելով, ինչու էիք խոսում ռազմավարական նշանակության համայնքների հանձնման մասին․․․

Ի՞նչ հիմքով եք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ հանձնում․․․

Մեղավորն ու պատասխանատուն, առաջին անգամվա զարմանքով հոխորտում է, թե Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացվել, Ադրբեջանը չի հարգում ստանձնած պարտականությունները․․․

Չի՜ ներկայացվել՝ դուք ներկայացրեք, եթե իհարկե գիտեք, թե ինչ է պետությունն ու պետական շահը․ ռազմավարական պլանավորումւ/ անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք․․․/

Ի վերջո, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտավորություն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկյունաքարը․․․

Եվ, ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից չեն հարգվել ստանձնած պարտականությունները, եթե անգամ ԵՊ բանաձևն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան, էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականույթյունը, եթե միայն «խաղաղության» ամիսներին սահմանին 120-ից ավելի զոհ ունենք, ո՞ւր եք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետություն ոտքի տակ տալով, ձեր տգիտությամբ և անարժանապատիվ պահվածքով նվաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման հանձնաժողով ․․․


Իրականում այնքան հստակ է ամեն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժեքային դեգրադացիայի և հուսահատության պայմաններում, ազգային շահի, պետականության գոյության հաշվին իշխանություն եք պահում, անցյալն ուրացողի, հաղթանակները մերժող հանձնակատարի սև իշխանություն․․․

Իսկ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները, որովհետև այդպես խոսում են ՊԱՐՏՎԱԾԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐԻ հետ։

Ու նրանք սողացող պարերազմով, անգամ նոյեմբերի 9-ից հետո մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։

Այդպես վարվում են ՀՀ կառավարության նիստում Չայզամի և էյվազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղություն մուրացողի հետ․․․

Պարտվածն ու մեղավորը պիտի գնա․ սա այնքան պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտություն է․․․մնացածն աղետ է ու չարիք․․․

Հ․Գ․ Հիմա մեր հավաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ և ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առաջարկում է նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել․ Արցախի ԱԺՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված