Ոստիկանության ծառայողները Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ) Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից «Ադրբեջանցիները սադրում են խաղաղապահներին, թե՝ սա մեր ադրբեջանական հողն է, թող գնանք Ստեփանակերտ». Լապշին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի Շվեյցարիայի ՆԳՆ ղեկավար Ալեն Բերսեն ընտրվել է երկրի՝ 2023 թ.-ի նախագահ Թանկարժեք իրեր, բնակարաններ, միլիոնավոր դոլարներ. Երևանի «օլիգարխ» թաղապետերի ունեցվածքը Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իրեն բոլոր առկա միջոցներով. Պուտին Time-ը Զելենսկուն անվանել է 2022 թվականի «տարվա մարդ» Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր 

Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան. Լիլիթ Գալստյան

Բլոգոսֆերա

Կառավարության երեկվա նիստում, ըստ էության, մեր հավաքական պարտության խորհրդանիշը, մեղավորն ու պատասխանատուն հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին, միաժամանակ հրապարակային ցուցմունք տալով դիվանագիտական իմպոտենտության, ազգային և պետական շահերը պաշտպանելու հանցավոր անունակության մասին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե երկու տարի անց/21 ամիս/ վարչախմբի ղեկավարը նախ հայտարարում է՝

ա/ թե «խաղաղապահ օպերացիայի էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրներ կան, մանրամասների ճշգրտման անհրաժեշտություն, մանդատի ծավալի և ինստիտուցիոնալ հարցերի հստակեցում։

բ/․և երկրորդ, մեզ համար ճակատագրական, դեֆակտո աղետալի խոստովանությունն է կատարում՝ բարձրաձայնելով, որ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Հայաստանի հետ Արցախի կապն ապահովող նոր երթուղու կառուցման պլան գոյություն չունի։

Պատկերացնու՞մ եք՝ խաղաղապահ զորախմբի «էության և բովանդակության հետ կապված» համակարգային խնդիրների մասին բարձրաձայնվում է 21 ամիս անց, երբ վերջինիս բուն էություն ու առաքելությունը հայ ազգաբնակչության էթնիկ զտման, ցեղասպանության կանխարգելման խնդիրը պետք է լիներ։

Մեղավորներ նշանակելու անգերազանցելի մաեստրոն, իր էությանը հավատարիմ, սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան և Ադրբեջան, ձեռքի հետ էլ այդ մանդատը միջազգայնորեն հարստացնելու կամ ընդլայնելու ակնարկներ անելով։

Տհաս արտաքին քաղաքականության արդյունքում մեկուցացման մեջ հայտնված, սուբյեկտայնությունը կորցրած Հայաստանն այս պահին ինչի՞ է ունակ, և արդյոք ունա՞կ է, դժվար է ասել․․․Թե աշխարհաքաղաքական այս եռացող կաթսայում Հայաստանն իր ներկա իշխանությամբ, ներքին դիմադրողականության տոտալ կորսի պայմաններում որքանո՞վ է ունակ խաղի նոր կանոնների, դա էլ մեկ այլ հարց է։ Բայց կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, թե խաղաղապահի մանդատի վերատեսությունն աշխարհաքաղաքական ինչ ենթատեքստ ունի․․․

Եվ, այնուամենայնիվ, շատ հստակ և պարզ հարցեր են ծագում՝

Ինչո՞ւ ես այս մասին բարձրաձայնում և մեղավորներ նշանակում եռակողմ հայտարարությունից 21 ամիս անց, ինչո՞ւ այս խնդիրներն առանցքային չեն եղել մինչ օրս տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներում։

Եթե գիտես և արձանագրում ես, որ խաղաղապահ զորամիավորումն իր մանդատն արդյունավետ չի օգտագործում, ինչո՞ւ ես Արցախից դուրս բերում անվտանգությա երաշխավոր բանակն ու թիրախավորված կազմալուծում ՀՀ բանակը, ինչո՞ւ պատշաճ չի կահավորվում և պաշտպանվում նույնիսկ ՀՀ սահմանը։

Ի վերջո, երբ մի քանի ամիս առաջ պաշտոնապես հայտարարեցիք, որ ընդունում եք Բաքվից փոխանցված հինգ կետերը և հանրությանը հատուկ բանագնացներով և սորոսական սազանդարներով բթացնում էիք և շարունակում եք բթացնել «խաղաղության» կեղծ դիսկուրսով, ինչո՞ւ չէր բարձրաձայնվում խաղաղապահների մանդատի խնդիրը։

Լա՜վ, եթե եռակողմ հաստատված կառուցման պլան գոյություն չի ունեցել/ինչը հայտարարությամբ ամրագրված պարտավորություն է/, իսկ Ադրբեջանը ձեր քթի տակ շարունակել է ինտենսիվ ճանապարհաշինությունը, ինչո՞ւ էիք բարձրաձայնում ինչ-որ ձեռք բերված բանավոր համաձայնությունների մասին, ի վերջո՝ խուճապ և փախուստ առաջացնելով, ինչու էիք խոսում ռազմավարական նշանակության համայնքների հանձնման մասին․․․

Ի՞նչ հիմքով եք ՀՈՂ ՈՒ ԵՐԿԻՐ հանձնում․․․

Մեղավորն ու պատասխանատուն, առաջին անգամվա զարմանքով հոխորտում է, թե Հայաստանին այդպիսի պլան չի ներկայացվել, Ադրբեջանը չի հարգում ստանձնած պարտականությունները․․․

Չի՜ ներկայացվել՝ դուք ներկայացրեք, եթե իհարկե գիտեք, թե ինչ է պետությունն ու պետական շահը․ ռազմավարական պլանավորումւ/ անիմաստ հարցադրում, որի պատասխանը բոլորս գիտենք․․․/

Ի վերջո, նոյեմբերի 9-ի առաջնային այնպիսի պարտավորություն, ինչպիսին գերիների վերադարձն է, ինչո՞ւ չի դարձել մեր կողմի նախապայմանը, բանակցային անշրջանցելի անկյունաքարը․․․

Եվ, ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից չեն հարգվել ստանձնած պարտականությունները, եթե անգամ ԵՊ բանաձևն ու ՄԻԵԴԻ որոշումն են փաստում ադրբեջանական արմենոֆոբիան, էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականույթյունը, եթե միայն «խաղաղության» ամիսներին սահմանին 120-ից ավելի զոհ ունենք, ո՞ւր եք ինքմանոռաց, քստմնելի քծնանքով, Հայրենիք ու պետություն ոտքի տակ տալով, ձեր տգիտությամբ և անարժանապատիվ պահվածքով նվաստացնում ու ապագայից զրկում մի ամբողջ ժողովրդի, Սահմանագծման հանձնաժողով ․․․


Իրականում այնքան հստակ է ամեն բան՝ պատերազմի սպառնալիքով, հանրային տոտալ վախերի, դեմորալիզացիայի, արժեքային դեգրադացիայի և հուսահատության պայմաններում, ազգային շահի, պետականության գոյության հաշվին իշխանություն եք պահում, անցյալն ուրացողի, հաղթանակները մերժող հանձնակատարի սև իշխանություն․․․

Իսկ Ադրբեջանը չի հարգում պայմանավորվածությունները, որովհետև այդպես խոսում են ՊԱՐՏՎԱԾԻ ԵՎ ՄԵՂԱՎՈՐԻ հետ։

Ու նրանք սողացող պարերազմով, անգամ նոյեմբերի 9-ից հետո մտել ու շարունակում են կանգնած մնալ մեր հողում։

Այդպես վարվում են ՀՀ կառավարության նիստում Չայզամի և էյվազլու հնչեցնողների հետ, Թուրքիայից դրական ազդակներ արձանագրողի հետ, խաղաղություն մուրացողի հետ․․․

Պարտվածն ու մեղավորը պիտի գնա․ սա այնքան պարզ, բարոյական ու քաղաքագիտական ճշմարտություն է․․․մնացածն աղետ է ու չարիք․․․

Հ․Գ․ Հիմա մեր հավաքական խնդիրն է ԲԵՐՁՈՐԻ, ԱՂԱՎՆՈՅԻ և ՍՈՒՍԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ԿԱՆԽՈՒՄԸ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանության ծառայողները Լոռու մարզում մեծաքանակ զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ) Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից«Ադրբեջանցիները սադրում են խաղաղապահներին, թե՝ սա մեր ադրբեջանական հողն է, թող գնանք Ստեփանակերտ». Լապշին (տեսանյութ) Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր առաջին անգամ մահապատիժ է իրագործվել Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դիԱրաբո Իսպիրյանի ընտանիքի ամանորյա ֆոտոշարքը Շվեյցարիայի ՆԳՆ ղեկավար Ալեն Բերսեն ընտրվել է երկրի՝ 2023 թ.-ի նախագահ 49-ամյա Հայդի Քլումը People's Choice Awards մրցանակաբաշխությանը ներկայացել է մինի զգեստովԹանկարժեք իրեր, բնակարաններ, միլիոնավոր դոլարներ. Երևանի «օլիգարխ» թաղապետերի ունեցվածքըԱրմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իրեն բոլոր առկա միջոցներով. Պուտին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ Time-ը Զելենսկուն անվանել է 2022 թվականի «տարվա մարդ»ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2023 թվականի ռազմական ռեկորդային բյուջենԱրցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր ՌԴ-ում մոբիլիզացված 300.000 քաղաքացիների կեսը հատուկ գործողության գոտում է. ՊուտինՀԱՊԿ-ից օգնություն չենք ընդունի այնքան, քանի դեռ չկա Բաքվի ագրեսիային հստակ գնահատական Տնակային ավանն ապամոնտաժվելու է․ դա խանգարում է Գյումրու զարգացմանը․ Փաշինյան Դավիթ Սահակյանցը չի վերցնի պատգամավորական մանդատը Միրզոյանը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելությունը շարունակելու ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը Բելառուսում քրեական պատասխանատվություն կսահմանվի բանակը վարկաբեկելու համարՄամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված․ միջնորդությունը մերժվեց Խինդ ու ծիծաղ ԱԺ-ում․ «Ասածներս փոթորիկ են առաջացնում, բայց դինոզավր ստեղծելու չհաջողված փորձ եղել է» Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. Միրզոյան Թմրամիջոց, թռչող սարք, բջջային. հրապարակվել է ՔԿՀ-ներում գտած արգելված իրերի՝ նոյեմբեր ամսվա ցանկըՄասնակցում ենք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ-ի ամենաթեժ նիստերից մեկինՀԱՊԿ-ից առաջինը քաղաքական գնահատական էինք ակնկալում, հետո նոր՝ ռազմատեխնիկական օգնությունWyndham խոշորագույն հյուրանոցային ցանցը գալիս է ՀայաստանՔՏՀԱ տեսչական մարմինը հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը կշռել է 11373 տրանսպորտային միջոցԶինծառայողներին բնակարաններով ապահովելը մեր բարեփոխումների ամբողջական փաթեթի մի մասն է․ Պապիկյան Երկրաշարժի հետևանքով տները կորցրած 5419 ընտանիքից միայն 28-ը հատուցում չի ստացել․ հարցը կկարգավորվի ՆԱՏՕ-ն Կիևին նոր զենք կմատակարարիԳողացել էին մի ընկերության մոպեդները. կասկածյալները ձերբակալվել ենՀաշմանդամության կարգը չպետք է եկամտի աղբյուր դառնա․ ԱՍՀ նախարարՄասնագետը նշել է՝ ինչպես կարելի է պայքարել յոդի անբավարարության դեմԱրագածի տարածաշրջանում, Ջերմուկում ձյուն է տեղում. Սյունիքում ու Ճամբարակում մառախուղ էԲաքվի առաջարկներին պատասխան առաջարկ ունենք․ մինչև տարեվերջ ևս մեկ հանդիպում կլինի․ Արարատ Միրզոյան Սաֆարովի դեպքը չենք մոռացել, բայց Հունգարիան գերի է բերել, պատվաստանյութ տվել․ դա էլ ենք հիշում Փետրվարին մայրենիի օրն է, ինչ եք անում պատշաճ նշելու համար. պատգամավորը՝ նախարարին Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կմրցի Թուրքիայի դեմ Կոչ եմ անում ԵԽԽՎ անդամներին`ազնվորեն նշել, թե ով է պատերազմները սանձազերծել անցած 30 տարիներինՀՀ-ն ԼՂ-ում որևէ զինված միավորում չունի՛, ԼՂ-ն ՊԲ բանակ ունի, որը պաշտպանում է տեղի հայությանը Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին 2023-ի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր (տեսանյութ)Իրանում գլխաշոր չկրող կանանց բանկային հաշիվները կարող են արգելափակվել. պատգամավոր Գործատուի և աշխատողի համաձայնությամբ՝ հնարավոր կլինի աշխատել նաև հեռավար եղանակովՀյուսիսային Կորեայի բնակիչները կտուգանվեն երեխաներին «Ռումբ» և «Ատրճանակ» անվանելուց հրաժարվելու համար. The MirrorԵրևանը, Բաքուն և Մոսկվան չեն հասել երկաթուղու բացման շուրջ կոնկրետ արդյունքների. ՓաշինյանՀանս Ֆլիկը կարող է հեռանալ Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից Լավրովը հայտնել է՝ երբ Ռուսաստանը երկխոսության կգնա Արևմուտքի հետ
Ամենադիտված