Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ապրողների անվտանգության համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
ԱրցախԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց անվտանգության վերաբերյալ՝ ռազմական գործողությունների վերսկսման լուրերի ֆոնին։
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերի հետ կապված:
Մենք չենք ցանկանում վերադարձ լայնածավալ ռազմական գործողություններին, որոնք տեսանք 2020 թվականին: Եվ մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու հետագա էսկալացիան»,- գրել է դեսպանը Twitter-ում: