Միջազգային կառույցները աջակցում են կողմերի կեղծ հավասարությանը. Բեգլարյան
BlogosphereՄիջազգային կառույցներն ու ղեկավարները եւս մեկ անգամ պաշտպանում են ադրբեջանական եւ հայկական կողմերի արհեստական հավասարությունը իրենց վերջին հայտարարություններում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ ռուս խաղաղապահները խախտումներ են արձանագրել Ադրբեջանի կողմից։ Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Նման դրսեւորումը ուժի կիրառման կեղծ լեգիտիմացում է մտցնում»,- իր տելեգրամյան ալիքում նշել է Բեգլարյանը։