Հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021թ. փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը. ՀՀ ԱԳՆ
ForeignՌուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թ. փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը` ի պատասխան ԶԼՄ-ների հարցին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ոչ մի առաջարկ չի ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման վերաբերյալ:
«Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, թե ինչու մենք կոնկրետ առաջարկներ չենք տեսել, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկել ԼՂ-ում ռուս խաղաղապահ գործողության առնչությամբ: Ուստի չեմ կարող հիմա գուշակություններ անել»,- ընդգծել էր Լավրովը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկ արված հայտարարությանը՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին: