Աշխարհի վերափոխման գործընթացը մեկնարկել է մեր տարածաշրջանում՝ 44-օրյա պատերազմի տեսքով
ԲլոգոսֆերաԱշխարհը գտնվում է վերափոխումների նոր և շատ կարևոր փուլում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը.
«Տարածաշրջանային իրողություններն ու ներհայկական օրակարգը։ Կլինի՞ արդյոք հատման կետ
Աշխարհը գտնվում է վերափոխումների նոր և շատ կարևոր փուլում։ Ցավոք, այդ գործընթացի մեկնարկը տրվել է հենց մեր տարածաշրջանում՝ 2020-ի 44-օրյա պատերազմի տեսքով։ Ըստ այդմ, հայկական պետությունները դարձել են այդ փոփոխությունների հիմնական զոհերից մեկը։
Ի՞նչ է կատարվում հիմա մեր տարածաշրջանում և ի՞նչ օրակարգեր են քննարկվում ներհայկական դիսկուրսում։ Կա՞ն արդյոք հատման կետեր և ինչպե՞ս է կարելի դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Ահա այս հարցերի մասին է մտորում ձեզ ներկայացվող նյութի հեղինակը՝ Սևակ Մոկացին»։