Հնդկաստանում Mahindra Scorpio-N նոր ամենագնացը րոպեում 25 հազար պատվեր է ստացել
LeisureՆոր հնդկական ամենագնաց Mahindra Scorpio-N-ը ռեկորդ է սահմանել պատվերների քանակով, հայտնում է Carscoops-ը։ Առցանց վաճառքի մեկնարկից հետո օգտատերերը մեկ րոպեում գնել են առաջին 25 հազար ավտոմեքենաները։
Մեքենան առցանց ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կանխավճար կատարել 18 հազար ռուփի: Միևնույն ժամանակ, մինչև 2022 թվականի վերջ, «Մահինդրան» պատրաստվում էր կազմել ընդամենը 20 հազար Scorpio-N։ Մոդելի արժեքը բազային տարբերակի համար սկսվում է 1,2 միլիոն ռուփիից:
Նշվում է, որ հայտերի նման քանակությունը բացատրվում է նրանով, որ առաջին խմբաքանակներից մեքենաներն ավելի քիչ կարժենան, քան նրանք, որոնք գնորդները պատվիրում են ավելի ուշ։ Մեքենան կարելի է ընտրել բենզինային կամ դիզելային շարժիչով։ Որպես տարբերակ՝ առաջարկվում է լիաքարշակը: