«Դա ինձ ցավ է պատճառում». Բրիթնի Սփիրսն անկեղծացել է, թե ինչու չի հանդիպում իր որդիների հետ
LeisureԲրիթնի Սփիրսն արձագանքել է իր նախկին ամուսնու՝ Քևին Ֆեդերլայնի հետ հարցազրույցին, որում նա պատմել է, թե ինչու երգչուհին չի հանդիպում իր երեխաների հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բրիթնի Սփիրսը Instagram-ի իր նոր գրառման մեջ գրել է. «Ինչպես բոլորս գիտենք, դեռահաս տղաներ մեծացնելը ոչ մեկի համար երբեք էլ հեշտ չի եղել...»:
Նա հավելել է, որ իրեն անհանգստացնում են այն պնդումները, թե իր և այժմ 16 և 15 տարեկան իր երկու որդիների հարաբերությունների վրա ազդել են Instagram-ում հրապարակած մերկ լուսանկարները։
«Սա Instagram-ից շատ առաջ էր: Ես նրանց ամեն ինչ տվեցի: Միայն մի բան կարող եմ ասել՝ դա ինձ ցավ է պատճառում»,- գրել է Բրիթնի Սփիրսը։
Նա նաև պատմել է, որ մայրն իրեն խորհուրդ է տվել որդիներին տալ հորը։
«Ես կիսվում եմ սրանով, քանի որ կարող եմ: Բարի օր, ընկերներ», եզրափակել է Բրիթնի Սփիրսը:
Այն, որ Քևին Ֆեդերլայնը անհրաժեշտ է գտել սահմանափակել որդիների շփումը մոր հետ՝ նրա խնամակալության գործի նկատմամբ հանրային հետաքրքրության և սոցիալական ցանցերում անկեղծ լուսանկարների պատճառով, տղամարդն ինքն է ասել Daily Mail-ին տված վերջին հարցազրույցում։