Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի աննախադեպ աճ է գրանցվել
РоссияՄեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ի դեպքերը 100 000 մարդու հաշվով աճել են 59,7%-ով։ Նման տվյալներ է տրամադրել ՌԴ օպերատիվ շտաբը։
Ըստ շտաբի տվյալների՝ 100 000 մարդու հաշվով հոսպիտալացումները շաբաթվա ընթացքում աճել են 27,7%-ով։ Շաբաթվա հիվանդացության մակարդակը կազմել է 80,2%: Հիվանդացության աճ է նկատվում Ռուսաստանի Դաշնության 85 մարզերում, մինչդեռ 12 մարզերում գրանցվել է հիվանդացության աճ հանրապետական միջինից բարձր:
Հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում բժիշկները հայտնաբերել են հիվանդության 17862 դեպք, 1252 հիվանդ հոսպիտալացվել է, 8721 մարդ ապաքինվել և դուրս է գրվել տուն։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի հերթական պիկը։ Մասնագետը հիշեցրել է, որ «Օմիկրոնից» բացի՝ հայտնաբերվել է նոր «Կենտավր» շտամը։ Նա այս շտամները վարակիչության առումով համեմատել է կարմրուկի կամ ջրծաղիկի հետ։