Վահե Ղամբարյանը, ով Ալիևից Ադրբեջանի քաղաքացիություն է խնդրել, հոգեկան խնդիրներ ունի
ОбществоՊարզվել է Ադրբեջանի քաղաքացիություն խնդրած տղամարդու ինքնությունը, գրում է Infoteka24-ը։
Նրա անունը Վահե Ղամբարյան է։ Նա ապրում է Վանաձոր քաղաքում։ Նրան ճանաչած տեղի բնակիչները հայտնել են, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։
«2011 թվականին Ղամբարյանը նռնակ էր նետել հայրենի քաղաքի առանձնատներից մեկի մեջ, սակայն, բախտի բերմամբ, ոչ ոք չէր տուժել։ Մեր տեղեկություններով՝ նա այս կերպ փորձել է սպանել սեփական մորը»,֊գրում է պարբերականը։
«Մենք հասկանում ենք հոգեկան հիվանդ Վահե Ղամբարյանի՝ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու ցանկությունը, հատկապես եթե խաղի մեջ ներգրավված են հնարավոր ֆինանսական ակտիվներ։ Այնուամենայնիվ, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին միջամտել գործընթացին և թույլ չտալ, որ հիվանդն ամբողջությամբ խաթարի իր ճակատագիրը»,֊գրում է պարբերականը։