Չկա այլ տարբերակ, քան ժամանակակից բանակ ունենալը, որի թիվը պետք է հասցվի առնվազն 400 հազարի․ սրա հիմքը պիտի լինի աշխարհազորը․ Հովհաննես Ավետիսյան
BlogosphereՃանապարհը միակն է՝ շվեցարական և իսրայելական մոդելների տեղայնացում և սեփական ռազմական արդյունաբերություն: Ով կասի հնարավոր չէ, վատ լուր ունեմ իր համար. արտագաղթեք, այլապես մորթվելու եք ձեր ընտանիքով հանդերձ՝ ժամանակի հարց է ուղղակի, մի քիչ համբերեք և այս տեմպով այդ օրն էլ կգա:
Ասում եմ ձեզ, խելքի եկեք, պետությունը ոտքի հանելու օրակարգ սարքենք, համախմբվենք, բավ է մոլորեցնել հանրությանը, պետք է ազնիվ ասել, որ ապագան քո ձեռքերում է, միայն մենք ենք մեր հույսը, չկա այլ տարբերակ, այլը ստրկացումն է, այլը ներկայի ստորաքարշ վիճակն է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
Մի քանի օր առաջ Իսրայելը, համաձայն իր հայտարարության, կանխարգելիչ հարվածներ հասցրեց պաղեստինցիներին՝ Իսլամական ջիհադ խմբավորում կոչվածին: Արդյունքում մահացան քառասուն մարդ, այդ թվում շատերը քաղաքացիական, նաև երեխաներ:
Միջամտեցին Եգիպտոսը և այլք ու համաձայնության եկան այլևս չհրետակոծել:
Իսրայելն ասում է բանակն իր առաջադրանքն կատարել է և ոչնչացրել Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կազմակերպող որոշ անձանց:
Գանք մեզ. Ամբողջ համացանցը լի է նկարներով և գրառումներով, թե ոնց են տալիս Բերձորը (ով չգիտի սա նույն Լաչինն է, որ կապում է Հայաստանը Արցախին): Իսկ մինչ այդ նախորդել էր Ադրբեջանի, ըստ իրենց, պատժիչ գործողությունը մեր հանդեպ՝ 2 զոհ և տասնյակ վիրավորներ, որից հետո գլուխներս կախ համաձայնվում ենք տալ ինչ կուզեն: Սա Իսրայելի մարտավարությունն է, որ որդեգրել են:
Համացանցի հայերը չեն ուզում առերեսվել իրականության հետ, որը հետևյալն է: Չկա այլ տարբերակ քան ժամանակակից բանակ ունենալը, որի թիվը պետք է հասցվի առնվազն 400 հազարի: Այո՛, սա իրատեսական է, և սրա հիմքը պիտի լինի աշխարհազորը: Պիտք է վերջապես գլուխներս մտնի, որ այլ տաբերակ չկա: Այլը նա է, ինչ հիմա կա, այսինքն մնալ ռուսի և թուրքի ողորմածությանը և անել ինչ նրանք են ասում, միայն, թե մեզ «չնեղացնեն»: Իսկ սրա դիմաց ազիկներն տալ հող, իսկ ռուսներին՝ հանքեր: Մենք էլ դառնանք դրանց ռամիկը:
Այս բազմաթիվ մարդիկ որոնք գնում էին Քոչարյանի հետևից կամ չգիտեմ, այլ մեկի, հարց տվել են իրեն, թե ինչպե՞ս է մեր անվտանգային համակարգը վերականգնելու. Ռուսի տակն ավելի խորը պառկելով խնդիրները չեն լուծվելու, ավելի սրվելու են, իսկ նա կամ նրանք սրանից զատ ձեզ ի՞նչ են առաջարկել, որ միամտորեն բռնել եք պոչը և ձեզ մատնել եք անգործության:
Կամ էլ թե, խաղաղություն երգողներ, որ Նիկոլի դուդուկի ծայրից եք կախվել, կարո՞ղ է գլուխներդ հանկարծ աշխատացնեք և հասկանաք, որ ձեր քարոզով այս ժողովրդին մատաղացու գառ եք սարքում: Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ:
Ճանապարհը միակն է՝ շվեցարական և իսրայելական մոդելների տեղայնացում և սեփական ռազմական արդյունաբերություն: Ով կասի հնարավոր չէ, վատ լուր ունեմ իր համար. Արտագաղթեք, այլապես մորթվելու եք ձեր ընտանիքով հանդերձ՝ ժամանակի հարց է ուղղակի, մի քիչ համբերեք և այս տեմպով այդ օրն էլ կգա:
Ասում եմ ձեզ, խելքի եկեք, պետությունը ոտքի հանելու օրակարգ սարքենք, համախմբվենք, բավ է մոլորեցնել հանրությանը, պետք է ազնիվ ասել, որ ապագան քո ձեռքերում է, միայն մենք ենք մեր հույսը, չկա այլ տարբերակ, այլը ստրկացումն է, այլը ներկայի ստորաքարշ վիճակն է:
Ես դեռ այստեղ եմ, որովհետև հավատում եմ, որ շուտով միատեղվելու ենք, և ոտքի ենք հանելու Հայաստանը: Այլապես ես չեմ պատրաստվում մնալ ու համակերպվել, չեմ պատրաստվում ո՛չ մատաղացու գառ լինել, ո՛չ էլ առավել ևս ստրուկ: