Զապորոժիեում մտադիր են հանրաքվե անցկացնել և միանալ Ռուսաստանին
RussiaԶապորոժիեում մտադիր են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնել։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին՝ նշելով, որ ստորագրել է երկրի ԿԸՀ կարգադրությունը Զապորոժիեն ՌԴ-ին վերամիավորելու հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
«Մեր ապագան կապում ենք Ռուսաստանի հետ։ Եկել է պատմական արդարությունը վերականգնելու ժամանակը։ Վստահ ենք, որ պաշտպանված կլինենք ցանկացած ոտնձգությունից»:
Այսպիսի հայտարարություն էլ արել է Զապորժիեի քաղաքացիական-ռազմական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համանման ռեֆերենդումների դեպքում Կիևը վերջնականապես կհրաժարվի ՌԴ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով բանակցություններից: