ԱՄՆ-ում կվաճառվի արքայազն Հարիի ներքնազգեստը, որը նա հանել է 2012 թվականին Լաս Վեգասում` լողալու համար
Ժամանց

Ամերիկացի մերկապարուհի Քերի Ռոյալն աճուրդի է հանում արքայազն Հարիի ներքնազգեստը, որը նա պահել է Լաս Վեգասում 2012 թվականին լողավազան մերկ ցատկից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Աճուրդը կկայանա 10 տարի անց այն բանից հետո, երբ պապարացիների տեսախցիկները ֆիքսել են Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան ցատկը, իսկ ավելի ուշ հայտնված նկարները սկանդալ են առաջացրել։
Քերի Ռոյալի խոսքով՝ ինքը արքայազն Հարիի հետ նույն սենյակում է եղել, երբ նա մերկացել է լողալուց առաջ։ Նա վաճառքի կհանի նաեւ այն զգեստն ու լողազգեստը, որը կրել է այդ օրը։
Աճուրդը կկայանա Hustler Club-ում, որը պատկանում է Լարի Ֆլինթին, քանի որ ենթադրվում է, որ արքայազն Հարին այնտեղ կանգ է առել տասը տարի առաջ Լաս Վեգաս կատարած իր ճանապարհորդության ժամանակ։
Աճուրդը կսկսվի հինգշաբթի օրը՝ օգոստոսի 11-ին, հնարավոր կլինի խաղադրույքներ կատարել ինչպես առցանց, այնպես էլ «ուղիղ եթերում»: Լոտի նախնական գինը 10.000 դոլար է, սակայն եթե գինը հասնի 800.000 դոլարի, գնորդը կստանա ոչ միայն ներքնաշոր, այլ նաև Dom Pérignon 1996 թվականի շամպայնի երեք լիտրանոց շիշ։
Աճուրդից ստացված հասույթի մի մասը կտրամադրվի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի Archewell հիմնադրամին։