«Մադրիդում»․ Աստղիկ Սաֆարյանի ամառային լուքը
ԼուսանկարներԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որոնք արվել են Մադրիդում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երգչուհին ամառային կերպարում է։ Նա կրում է սպիտակ գույնի տոպ, որը համադրել է նույն երանգի կիսաշրջազգեստի եւ կարմիր կոշիկների հետ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում կարմիր կոշիկները։ «Մադրիդում», - մեկնաբանությունների հատվածում կարճ գրել է Աստղիկը։