Զոհվածների ծնողների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց. նրանք պահանջում են հանդիպում գումարտակի հրամանատարի հետ
VideoՊաշտպանության նախարարության շենքի առջև այսօր՝ օգոստոսի 10-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում են հանդիպել Մարտակերտի 5-րդ պաշտպանական շրջանի 4-րդ գնդի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին մեղադրում են իրենց որդիների զոհվելու մեջ։
Ծնողներին վրդովվեցրել է այն փաստը, որ Պավլիկ Քյարամյանին շնորհվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան: