Բայդենը կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել (տեսանյութ)
ВидеоԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել հանրության առաջ՝ ձեռքսեղմման համար ձեռքը մեկնելով սենատորին, ում քիչ առաջ էր ողջունել։
Բայդենը սեղմել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի ձեռքը կիսահաղորդիչների աջակցության ակտը ստորագրելիս։ Մի քանի վայրկյան անց ամերիկացի առաջնորդը կրկին մեկնել է իր ձեռքը, սակայն սենատորը մինչ այդ երեսը թեքել էր նրանից՝ ողջունելու այլ քաղաքական գործիչների և պաշտոնյաների։ Միջոցառումը հեռարձակել է CNBC-ն։
Վերջին շրջանում, ինչպես հատնի է, 79-ամյա Ջո Բայդենը հաճախ է հայտնվում անհարմար ու զավեշտալի իրավիճակներում։