Հայրս սարսափելի հարբել էր․ Ռիտա Դակոտա (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգչուհի Ռիտա Դակոտան երկրպագուներին խոստովանել է, որ իր հայրը 3,5 տարվա սթափությունից հետո «սարսափելի հարբել է»։ Սերգեյ Գերասիմովիչը մի քանի օր չի պատասխանել զանգերին, և արտիստի ընկերները ստիպված են եղել կոտրել դուռը՝ բնակարան մտնելու և տղամարդուն ռեաբիլիտացիայի տանելու համար, գրում է Gazeta-ն։
«Դժբախտությունը եկավ այնտեղից, որտեղ չէինք սպասում։ Հայրս կորցրել էր իրեն և նորից սկսել խմել: Սարսափելի խմել է, ոտքի վրա չի կարողացել կանգնել։ Սկզբում նա անհետացել է, նրան չեն կարողացել գտնել։ Ես այդ ժամանակ թրեյնինգների էի։ Հետո ընկերներս զգաել են, որ ինչ-որ բան այն չէ, օգնություն են կանչել, բացել դուռը։ Եվ նրան տարել են վերականգնողական կենտրոն: Աստված տա, որ նրա թույլ առողջությունը դիմադրի նման սթրեսին և հարբածության նման ահավոր մակարդակին: Մնացածը հիմա կարևոր չէ»,- ասել է երգչուհին:
Ռիտա Դակոտան տարիներ առաջ համոզել է հորը բուժում ամցնել և ազատվել ալկոհոլային կախվածությունից։ Այդ ժամանակվանից երգչուհին սկսել է ակտիվորեն շփվել իր ծնողի հետ, ում հետ գրեթե 15 տարի չէր շփվում։ Երգչուհին բաժանորդներից չի թաքցրել, որ հայրը վերադարձել է իր նախկին կենսակերպին։