Ամանդա Սեյֆրիդը վերհիշել է՝ ինչպես է նկարահանվել առանց ներքնազգեստի՝ դերը չկորցնելու համար (լուսանկարներ)
PhotosԴերասանուհի Ամանդա Սեյֆրիդը Porter-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 19 տարեկանում իրեն ստիպել են խաղալ առանց ներքնազգեստի, որպեսզի պահպանի իր դերը ֆիլմում։
«19 տարեկանում ես նկարահանվել եմ առանց ներքնազգեստի։ Սա նորմա՞լ է: Ինչպե՞ս թույլ տվեցի, որ դա տեղի ունենա: Օ՜, ես գիտեմ, թե ինչու դա եղավ։ ես 19 տարեկան էի և չէի ուզում որևէ մեկին վշտացնել և ուզում էի պահպանել իմ աշխատանքը: Ահա թե ինչու»,- հիշում է Սեյֆրիդը։
Աստղը որոշել է չբացահայտել նախագծի մանրամասները, ինչպես նաև չի նշել ռեժիսորի անունը՝ միաժամանակ հավելելով, որ նորմալ չի համարում առանց ներքնազգեստի հանդես գալը։ Սեյֆրիդը դժգոհել է, որ իր դերասանական կարիերան նոր չի սկսել, երբ նկարահանման հրապարակում կան մասնագետներ, ովքեր վերահսկում են տեսարանների անկեղծության աստիճանը և հաշվի են առնում արտիստների և ռեժիսորների ցանկություններն ու պահանջները։