Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրուղու վրա և հրդեհվել (տեսանյութ)
ՏեսանյութերԿալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռը անսպասելի վայրէջք է կատարել ծանրաբեռնված մայրուղու վրա և հրդեհվել: Միջեդեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արևելքում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։ Կադրերը ֆիքսել է ընթացող ավտոմեքենաներից մեկի վարորդը։
Օդաչուն ավելի ուշ հայտնել է, որ օդանավում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով՝ ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել մայրուղու վրա: Ավիավթարի հետևանքով՝ տուժածներ չկան: