«Ծննդաբերությունից 8 օր անց». Սիրուշոն` ավտոմեքենայի ղեկին (լուսանկար)
PhotosԵրգչուիհի Սիրուշոն նոր հրապարակումներ է արել՝ հայտնելով, որ դստեր` Զաբելի, ծնվելուց 8 օր անց արդեն վերադարձել է աշխատանքի։
Ինստագրամյան Stories բաժնում երգչուհին հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով․ «Ծննդաբերությունից 8 օր անց։ Որքա՞ն է տևել ձեր ֆիզարձակուրդը»։
Կադրերում երիտասարդ մայրիկն ավտոմեքենայի ղեկին է` շորտերով, բաց կանաչ շապիկով և արևային ակնոցներով: