Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի (լուսանկարներ)
Emergency CaseԱյսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնոկատար Ս. Երանոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ.Շ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով:
Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: