«Ինձ համար շատ դժվար էին ամուսնության առաջին երկու տարիները»․ Լուսինե Թովմասյան
Досуг«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին։
Նրանցից մեկը Լուսինեից հետաքրքրվել է, թե ամուսնության ընթացքում եղե՞լ են կրիտիկական պահեր։ Լուսինեն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել, որին կից պատասխանել է․ «Կարծում եմ՝ բոլոր ամուսնացած զույգերի մոտ այդ պահը կամ պահերը լինում են։ Մենք էլ բացառություն չենք այս հարցում։ Իհարկե եղել են եւ ոչ մեկ անգամ։ Ինձ համար շատ դժվար էին ամուսնության առաջին երկու տարիները, եթե անկեղծ»։