Լանջաղբյուրի 50 տնտեսության ջրամատակարարումը բարելավվել է
SocietyԳեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում նորացվել է խմելու ջրագծերից մեկի շուրջ 100 մետրանոց հատվածը, որի շնորհիվ բարելավվել է թաղամասի 50 տնտեսությունների ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մետաղյա հին եւ քայքայված խողովակները փոխարինվել են պոլիէթելենային նոր խողովակներով: Կատարված աշխատանքների արդյունքում ներքին ցանցում ոչ միայն վերացել են կորուստները, այլ նաեւ ապահովվել է միանգամայն որակյալ ջրամատակարարում։
Աշխատանքներն իրականացվել են Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով: