Սոցցանցերում ծաղրի է արժանացել Միլի Բոբի Բրաունի դիմահարդարումը Allure-ի նոր շապիկի վրա
PhotosԴերասանուհի և մոդել Միլի Բոբի Բրաունը Allure ամսագրի նոր դեմքն է։ Ամսագրի համար արված լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում։
Սակայն երկրպագուները չեն գնահատել 18-ամյա Միլի Բոբի Բրաունի կերպարը։ Մեկնաբանություններում նրանք առաջարկել են նկարներ տեղադրել Elle Girl-ի կամ Vogue Teen-ի շապիկին։ Նրանց կարծիքով՝ նկարահանման ընտրված հայեցակարգը հարիր չէ Allure-ի նման հեղինակավոր պարբերականին։
Նրանք նաև նշել են, որ դիմահարդարումը թաքցնում է դերասանուհու բնական գեղեցկությունը։ «Ինչ վախ, ես հակակրանք ունեմ այս պլաստիկ կոնֆետների նկատմամբ», «Միլլին կարող է մոդել լինել ավելի տպավորիչ նկարահանումների համար», «Ոճաբանն անհաջող է ընտրել կերպարը», «Նա այլևս երեխա չէ, ինչու են փչացրել նրա գեղեցկությունը»,֊գրել են օգտատերերը: