Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի հարսանիքը տեղի կունենա Հայաստանում
ДругоеՌուսաստանի գլխավոր «սրտակերը»՝ Պավել Պրիլուչնին, շքեղ հարսանիք կանցկացնի հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ և կտա նրան իր ազգանունը։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։
Երկու տարի առաջ Պրիլուչնիի երկրպագուները վստահ էին, որ դերասանը լքել է կնոջը «Հայրիկի դուստրերը» հեռուստասերիալի աստղ Միրոսլավա Կարպովիչի հետ սիրավեպի պատճառով։ Բայց, ինչպես պարզվեց, Պավելն ուներ նաև մեկ այլ ընտրյալ, ովբոլորովին վերջերս դարձավ նրա պաշտոնական կինը։
«Նույնիսկ «Վանդակում» սերիալի առաջին մասի նկարահանման հրապարակում դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը չէր հեռանում Պրիլուչնիից: Ինչ-որ պահի Ագաթան հասկացավ, որ իր ամուսինը սիրավեպ ունի և ուղղակիորեն հարցրեց Պաշային. «Ի՞նչ է կատարվում: «Այնուհետև սիրավեպը դադարեց: Բայց Պրիլուչնիի և Մուցենիցեի ամուսնալուծությունից հետո «Վանդակում» ֆիլմի երկրորդ մասի նկարահանման հրապարակում Պրիլուչնին կրկին սկսեց հանդիպել Զեփյուռի հետ: Կարպովիչը գիտեր, բայց հանդուրժում էր…», - հրապարակմանը պատմել են դերասանի գործընկերները:
Իսկ այս տարի վերջապես արտիստը կատարեց իր ընտրությունը և գաղտնի ամուսնացավ 26-ամյա Զեփյուռ Բրուտյանի հետ։ Արվեստագետները չեն սահմանափակվել միայն անձնագրում առկա կնիքով. նրանք պատրաստվում են մեծ հարսանիքի. օգոստոսին Պավելն ու Զեփյուռը շքեղ տոնակատարություն կկազմակերպեն հարսի հայրենիքում՝ Հայաստանում։ Ի դեպ, Պավելը Զեփյուռին տվել է իր ազգանունը։
Ըստ թերթի՝ հարսանիքը թանկ հաճույք է, հիմա «սրտակերը» մտածում է՝ ինչպես ծախսերը նվազագույնի հասցնել, քանի որ Զեփյուռը հսկայական ընտանիք ունի. «Մինչ այժմ միայն հարազատներին են հրավիրել, ասում են՝ բացառապես ընտանեկան տոն են նախատեսում»:
Մինչդեռ նախկին ամուսնու հարսանիքը լրիվ անակնկալ էր Ագաթա Մուցենիցեի համար։ Դեռ մայիսին նրանց շրջապատը լիովին վստահ էր, որ նախկին ամուսինները կվերամիավորվեն։ Այնուհետև Պավելը հեռացավ Միրոսլավա Կարպովիչից և վերսկսեց կապը Ագաթայի հետ։ Բայց հետո նա նկարահանման հրապարակում կրկին սկսեց հանդիպել Զեփյուռի հետ, որից հետո սկսվեց բուռն սիրավեպը։