Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. Բեգլարյան Զարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինը Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտ ՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ) 

«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ Հրաչիկ Թավադյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա չէր միայն Հրանտ Մելքումյանը. նա բացակայում է երկրից:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով:

«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ:  Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայ շախմատիստները կոտրել են այն կարծրատիպը, թե մեր երկրում թիմային մարզաձևերն այդքան էլ զարգացած չեն. «Այն, ինչ դուք արեցիք, վեր է բոլոր գնահատականներից: Սա կյանքիս ամենահաճելի սենսացիան էր: Դուք իսկապես հաղթանակի բերկրանք պարգևեցիք մեր ազգին, իսկ դա ամենաթանկն է: Հպարտ ենք ձեզնով: Ամենակարևորն այն է, որ ցույց տվեցիք թիմային բարձր որակներ, խաղացիք մեկդ մյուսի համար, իսկ դա շատ գնահատելի է»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը ևս կարևորել է թիմային միասնականությունը՝ ընդգծելով, որ չկային անձնական ամբիցիաներ. «Օլիմպիադայից առաջ ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում, որտեղ նաև ֆիզիկական պատրաստվածության վրա ուշադրություն դարձրինք: Կարծում եմ՝ դա ևս մեզ օգնեց: Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա պետք է նշեմ՝ հանդես եկանք շատ միասնական: Չկային անհատական ամբիցիաներ, շատ միասնական էինք, անգամ բոլորը խոսում էին այն մասին, որ հայերի թիմն ամեն ինչ միասին է անում: Բոլոր տղաներն էլ հիանալի հանդես եկան՝ իրար օգնելով: Ափսոսում ենք, որ չհաղթեցինք մրցաշարում, քանի որ բավարար միավորներ էինք հավաքել: Պատմության մեջ երևի չէր եղել, որ այսքան միավորներով թիմը հաղթող չդառնա»:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականին անգամ մրցակից թիմերն էին երկրպագում, խաղերից առաջ մոտենում ու հաջողություն էին մաղթում մեր թիմին:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանն ընդգծել է՝ շախմատային թիմում շատ մեծ է նաև առաջին համարի դերակատարությունը. «Շատ կարևոր է, որ առաջին տախտակի վրա հանդես եկող շախմատիստն աչքի ընկնի նաև մարդկային բարձր որակներով ու որպես առաջատար՝ թիմին կարողանա իր ետևից տանել: Շատ ուրախ ենք, որ ի դեմս Գաբրիել Սարգսյանի՝ մենք հենց այդպիսի առաջատար ունենք»:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում շախմատիստները պատմել են իրենց տպավորությունների, խաղերի ընթացքի, լարված ու հետաքրքիր պահերի մասին:

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը խոստովանում է՝ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը. «Իհարկե, սպասում էինք, որ լավ հանդես կգանք, բայց ինչ-որ առումով այս արդյունքն անակնկալ էր մեզ համար: Բոլորս արեցինք այն, ինչ կարող էինք: Առավելագույնս նվիրվեցինք ու ամբողջ ընթացքում մտածում էինք բացառապես մրցաշարի մասին: Հաշվի առնելով այն, որ տղաներն օլիմպիադաներում հանդես գալու փորձ չունեին՝ շատ լավ հանդես եկան: Առաջին փորձից արեցին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Երիտասարդ տարիքում այսպիսի լարվածության դիմանալը շատ դժվար է: Առաջին անգամ էինք հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ, ու նրա համար ևս դժվար էր: Այն, որ կարողացանք պարտությունից հետո չհուսահատվել ու շարունակել պայքարը, մեծավ մասամբ հենց նրա շնորհիվ էր»:

24-ամյա Մանուել Պետրոսյանը, ով առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում Շախմատի օլիմպիադային, ասում է՝ սկզբում լարվածություն է ունեցել. «Սկզբում չէի հարմարվում, շատ ծանր էի խաղում, անգամ Մադագասկարի հետ շատ ծանր խաղ ունեցանք ու տղաներով կատակում էինք այդ թեմայով: Դժվարությամբ հարմարվեցի մթնոլորտին, երրորդ տուրում պարտվում էի ու գիտակցեցի՝ թիմն իմ պատճառով կարող է զիջել խաղը. շատ էմոցիոնալ պահ էր: Հրաշքով ոչ-ոքի խաղացի, բայց էմոցիաներս խեղդում էին ինձ: Մարզչին խնդրեցի հաջորդ տուրում ինձ հանգիստ տրամադրել: Հետո արդեն ընտելացա մթնոլորտին, կողքից նայելով՝ շատ բաներ հասկացա ու վերջին տուրերում, երբ արդեն Սամվելի նյարդերն էին տեղի տվել, վերադարձա ու լավ հանդես գալով՝ կարողացա օգնել թիմին»:

Ռոբերտ Հովհաննիսյանն էլ նշում է՝ օլիմպիադայի 11 տուրերում հասցրել է տարբեր էմոցիաներ ունենալ: Ի դեպ, Հովհաննիսյանն արծաթե մեդալ է նվաճել 4-րդ խաղատախտակի վրա: Նրա խոսքով՝ այդ մասին պարգևատրման արարողության ժամանակ է իմացել. «Մրցաշարը շատ դժվար, հոգնեցուցիչ ու նաև շատ դրամատիկ ընթացք ունեցավ: Հատկապես դրամատիկ էր Եգիպտոսի և ԱՄՆ-ի դեմ պարտիաները: Չէի մտածել, որ անհատական մեդալ կնվաճեմ: Ուրախ եմ, որ տղաների խաղը ստացվեց»:

Սամվել Տեր-Սահակյանը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանն ու ընդգծել՝ իր համար պատիվ էր այսպիսի թիմի հետ խաղալը. «Բոլոր տղաները հիանալի հանդես եկան, բայց այն, ինչ արեց Գաբրիել Սարգսյանը, մարդկային ուժերից վեր էր: Ռոբերտին ու Հրանտին էլ կուզեի առանձնացնել: Ռոբերտը մեր ռմբարկուն էր, ինչպես Գաբրիելը, մեզ մի շարք միավորներ պարգևեց, իսկ Հրանտը մեր հենասյունն էր ու պաշտպանը: Ամենակարևորն այն էր, որ թիմում չկային անձնական ամբիցիաներ: Կարևոր էին միայն թիմն ու թիմային հաջողությունը»:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան Այրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Կարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ) Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Տավուշում սահմանազատման գործընթացըՀայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջելՍերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ (տեսանյութ)ՄԻՊ–ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզՔաղաքացիները փակում են Բագրատաշենի ճանապարհը․ ուղիղՁՊՎ-ում ինքնասպանություն գործածը ՊՆ փոխգնդապետն է, ով օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկել իր զոքանչին (տեսանյութ)Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևՀայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև
Ամենադիտված