Որոշակի գումար ստանալուց հետո Քոքոբելյանի հորն ազատ են արձակել. ոստիկանություն
ՀասարակությունՀուլիսի 27-ի առավոտյան անհայտ անձիք առևանգել են ԱԺ ն ախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հորը՝ Գրիշա Քոքոբելյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
«Նրանք կապ են հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։
Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։ Նրանք օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ: