«Գեղեցկուհի»․ Հռիփսիմե Հակոբյանի շքեղ լուքը
PhotosԵրգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Հռիփսիմեն կրում է սեւ գույնի զգեստ, որը համադրել է վառ երանգի ոճային բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվությունը տվել է ընդգծված շպարին։ Հրապարակումը երգչուհին չի մակագրել, սակայն հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական խոսքեր ուղղել նրան․ «Տիկնիկ», «Գեղեցկուհի»,- գրել են նրանք։