Սյունիքն անվտանգ է․ ես բոլորին հրավիրում եմ Գորիս․ Առուշ Առուշանյան
ՔաղաքականՄեր հասարակության մեջ կա թյուրըմբռնում, որ Գորիս, առհասարակ Սյունիք գալու համար պետք է թշնամու «պոսերով» անցնեն, այդպիսի բան չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս տարի Գորիս այցելող զբոսաջրիկների թիվը նվազել է, ի՞նչն է պատճառը։
«Ես բոլորին հրավիրում եմ, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,-նշեց Առուշանյանը։