Իտալիայում փրկարարները բանկի կողոպուտի համար փորված թունելից դուրս են բերել ավազակին (տեսանյութ)
VideoՀինգ իտալացի թունել են փորել՝ բանկի պահոց մտնելու համար, սակայն այն փլուզվել է։ Ներսում տղամարդ է մնացել, որին դուրս են բերել փրկարարները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Հինգ տղամարդ ցանկացել է բանկ թալանել: Դրա համար նրանք ամեն օր թունել են փորել, որը միացնում էր բանկը և ֆինանսական հաստատության մոտ գտնվող փակ խանութը։
Նրանք որոշել են, որ իտալական Ֆերագոստոյի տոնին բանկ են թալանելու, քանի որ այդ օրը Հռոմում քիչ մարդ է լինելու, իսկ շատ տարածքներ՝ փակ։
Նրանք իջել են թունել, բայց այն հանկարծակի փլուզվել է։ Չորս ավազակներին հաջողվել է փախչել, իսկ հինգերորդը հայտնվել է թակարդում։ Մեղսակիցները որոշել են օգնել ընկերոջը, այդ պատճառով էլ ոստիկանություն են կանչել ու տվել նրա կոորդինատները։ Փրկարարները ութ ժամ փորել են։ Ազատվելուց անմիջապես հետո նա հոսպիտալացվել է։
Իրավապահներին հաջողվել է գտնել տուժածի հանցակիցներին։ Նրանք կալանավորված են։ Ոստիկանները պարզել են, որ տղամարդիկ արդեն դատապարտված են եղել գողության համար։