«Դեպքն անփութության հետեւանք է». Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում նորածնի մահվան համար հարազատները մեղադրում են բժիշկներին (տեսանյութ)
Видео«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնում նախօրեին մահացած նորածնի հարազատները փոքրիկի մահվան համար մեղադրում են բժիշկներին: Նորածնի հայրը՝ Սուրեն Սահակյանը, վստահ է, որ ծննդատան բժիշկների անփութության հետեւանքով է իր տղան մահացած ծնվել։
Բուժկենտրոնի այն պարզաբանումը, թե ծննդկանը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ, եւ ծննդաբերության օրն էլ՝ առավոտյան դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը չի զգում, հարազատները NEWS.am-ի հետ զրույցում հերքում են: Նրանք վրդովվել են բժշկական կենտրոնի նման պարզաբանումից:
Հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, նախաձեռնվել է վարույթ՝ մասնագիտական անփութության հատկանիշներով։
Մանրամասները` տեսանյութում: