Ջոնի Դեփի դուստրը լուսանկարվել է ներքնազգեստով
ԼուսանկարներԴերասան Ջոնի Դեփի և դերասանուհի Վանեսա Պարադիի դուստրը՝ 23-ամյա Լիլի-Ռոզ Դեփը ներքնազգեստով լուսանկարվել է HBO հեռուստաալիքի «Կուռք» սերիալի նկարահանման հրապարակում։ Աղջիկը սոցցանցերում տարածել է համապատասխան նկարը։
Լիլի-Ռոզ Դեփն իր անձնական բլոգում լուսանկար է հրապարակել HBO հեռուստաալիքի «Կուռք» սերիալի նկարահանման հրապարակից։ Նկարում մոդելը կեցվածք է ընդունել վարդագույն ներքնազգեստով, վառ դիմահարդարմամբ և գանգուր մազերով։
Մեկնաբանություններում Լիլի-Ռոուզ Դեփի երկրպագուները հիացել են նրա կազմվածքով և նշել, որ անհամբեր սպասում են պրեմիերային։ «Աստվածուհի», «Մենք այնքան հպարտ ենք քեզնով, Լիլի», «Շատ գեղեցիկ», «Թագուհի», - գրել են համացանցի օգտատերերը։