Մասնագետը հայտնել է՝ ինչու չի կարելի հաճախ օճառով լոգանք ընդունել
ԺամանցԵթե օրական երկու անգամից ավելի լոգանք եք ընդունում՝ օգտագործելով օճառ և այլ կոսմետիկ միջոցներ, կարող եք լուրջ վնաս հասցնել մաշկին։ Այս մասին ասել է բժիշկ-կոսմետոլոգ Լիլիա Դիշլեվայան՝ Доктор Питер պորտալին։
Մասնագետի խոսքով՝ չափազանց տաք ջուրը՝ օճառի հետ համատեղ, կարող է հանգեցնել մաշկի չորության և ջրազրկման։ Նատրիում պարունակող ցնցուղի գելի կանոնավոր օգտագործումը կարող է ոչնչացնել մաշկի լիպիդային պատնեշը և թույլ տալ ներթափանցել պաթոգեն բակտերիաներ և վիրուսներ:
«Միանգամայն ընդունելի է լվացող միջոցներով ցնցուղ ընդունել օրը երկու անգամից ոչ ավելի։ Ամեն օր գելի կամ օճառի օգնությամբ պետք է լվանալ միայն մարմնի այն հատվածները, որտեղ մեծ քանակությամբ քրտնագեղձեր կան՝ աճուկային շրջանը, թևատակերը և ոտքերը»,- զգուշացրել է բժիշկը։
Միևնույն ժամանակ, տաք ջուրն ավելի շատ է վնասում օրգանիզմին, քան սառը ջուրը։ Ձմռան ամիսներին տաք ցնցուղը կհանգեցնի մաշկի շերտավորման։