Տուժածների թիվը հասել է 30-ի. փլատակների տակ որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ խոսնակ
Чрезвычайный случай«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի:
Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանըը նշել, որ այս պահին պայթյունի վայրչում իրականացվում են հրդեհաշիջման եւ որոնողական աշխատանքներ, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ լինեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։