ԱՄՆ դեսպանատան զգուշացումը, Փաշինյանի հանձնարարությունն ու ահաբեկչությունների մասին ահազանգերը
BlogosphereԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը ուշադրություն է հրավիրել մի քանի փաստերի վրա:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«- օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է իր քաղաքացիներին մի շարք վայրեր չայցելելու, ահաբեկչության հնարավոր վտանգների մասին (որպես կանոն Հայաստանում նման
հայտարարություններ անում է միայն ԱՄՆ դեսպանությունը, չնայած իրենց քաղաքացիների ոչ մեծ թվաքանակի առկայության),
- օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարական է տալիս ԱԱԾ տնօրենին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովվել ցանկացած ադրբեջանցիների ազատ մուտք ՀՀ տարածք` հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատվածից` ապահովելով նրանց անվտանգությունը,
- օգոստոսի 14-ին ուժգին պայթյուններ են տեղի ունենում Երեւանի կենտրոնում գտնվող մարդաշատ առեւտրային կենտրոններից մեկում,
- օգոստոսի 14-ին փակվում է Երեւանի մետրոպոլիտենը, տարհանվում են քաղաքացիներ` ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով»։