Ինչ ամոթ է, որ ռուս աղջիկը պիտի բարձրանա բեմ ու թքի ողբերգության պահին խրախճացող մեր մռթին․ Զոհրաբյան
ԲլոգոսֆերաՈւ հենց հիմա «Երազ» այգում տոնական համերգ է։
Ու ինչ ամոթ է, որ ռուս աղջիկը պիտի բարձրանա բեմ ու թքի ողբերգության պահին խրախճանող մեր մռթին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ունենք երեք զոհ, 60 վիրավոր, 25 անձ դեռ որոնվում է, որոնց մեջ մի հղի կին՝ իր 5-ամյա դստեր հետ։
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են, փրկարարները փորձում են փլատակների տակից հանել արդեն մահացած կամ վիրավոր մարդկանց։
Ու հենց հիմա «Երազ» այգում տոնական համերգ է։
Ու ինչ ամոթ է, որ ռուս աղջիկը պիտի բարձրանա բեմ ու թքի ողբերգության պահին խրախճանող մեր մռթին։