Անհետ կորածների թիվը 17 է. հայտնի է 3-րդ զոհի ինքությունը. ԱԻՆ
Արտակարգ ՊատահարՀայտնի է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից զոհված 3-րդ քաղաքացոի ինքնությունը: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նա 1960թ․ ծնված Ջեմմա Նազարյանն է: Անհետ կորածների թիվն այս պահի դրությամբ 17 է:
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։