Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից 6-ը ողջ են հայտնաբերվել
Արտակարգ Պատահար«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից 6-ը հայտնաբերվել են․ նրանք ողջ են, լուրը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիների թիվը 25 է, սակայն հետո թարմացրել էր տվյալները՝ հայտնելով 19 անհետ կորածի մասին։