ԱԻՆ-ը հայտնում է 5-րդ զոհի մասին. նրանցից 2-ի ինքնությունը հայտնի չէ
Արտակարգ Պատահար«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվել է 5 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետեւանքով զոհվել են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը և Ջեմմա Նազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։