Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին
տեղի է ունեցել պայթյուն:
Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների
նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը: