«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ԲԿ-ներ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է. բուժումը շարունակում է 21 տուժած
ՀասարակությունԹարմացված. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,-ասված է հաղորդագրության մեջ: