Փրկարարները մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են. Արմեն Փամբուխչյան
BlogosphereԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շուրջ մեկ օր է ինչ հրշեջ-փրկարաները անմարդակային ջանքեր գործադրելով շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։
Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»։