Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից․ Քըլըչը ցավակցություն է հայտնել
TurkeyԽորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»,-գրել է Քըլըչը։