Ուկրաինան սնանկ է. Պետդումայի նախագահն ասածը հիմնավորում է թվերով
ՌուսաստանՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ուկրաինային սնանկ է անվանել, այդ երկրին մեղադրելով բնակչության առջև ունեցած սոցիալական պարտավորությունները կատարելու անկարողության մեջ:
Այդ մասին պաշտոնյան գրել է իր տելեգրամյան ալիքում:
«Ուկրաինան՝ սնանկ է. հավաքագրված հարկերը կազմում են երկրի բյուջեի ընդամենը 40 տոկոսը: 60 տոկոսից ավելին գնում է ռազմական ծախսերի վրա: Ամենամսյա դեֆիցիտը 5 միլիարդ դոլար է»,- նշել է Վոլոդինը:
Բացի այդ, նրա կարծիքով, ուկրաինական իշխանությունները «առանց Վաշինգտոնի օգնության» չեն կարողանա կատարել բնակչության առջև ունեցած պարտավորությունները:
«Ուկրաինան կորցրել է իր ֆինանսական ինքնուրույնությունը», - պնդել է Պետդումայի խոսնակը: