Անտոնիո Բանդերասն ու իր երիտասարդ սիրելին հայտնվել են Մարբելայում` մասնակցելու գալա երեկոյին
Photos62-ամյա իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը և նրա 40-ամյա սիրելին՝ Նիկոլ Քեմփելը, հայտնվել են Մարբելայում կայացած գալա երեկոյի ժամանակ։ Համապատասխան նկարները հայտնվել են Getty Images ֆոտոբանկում։
Անցած կիրակի՝ օգոստոսի 14-ին, Իսպանիայի Մարբելյա քաղաքում տեղի ունեցավ Starlite Porcelanosa գալա երեկոն։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Անտոնիո Բանդերասը։ Դերասանը ներկայացել էր իր երիտասարդ սիրելիի՝ Նիկոլ Քեմփելի ընկերակցությամբ։ Բանդերասը կարմիր գորգ է դուրս եկել սպիտակ սմոքինգով և սև տաբատով, իսկ Քեմփելը՝ երկար ասեղնագործված զգեստով։
Անտոնիո Բանդերասի և Նիկոլ Քեմփելի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2015 թվականին՝ դերասանուհի Մելանի Գրիֆիթից դերասանի ամուսնալուծությունից անմիջապես հետո, ում հետ նա ամուսնացած էր մոտ 18 տարի։ 2017-ին մամուլը գրել էր Բանդերասի և Քեմփելի նշանադրության մասին, սակայն զույգն ինքը չհաստատեց այս տեղեկությունը։