«Ճերմակ տենդ». Պետդումայում պատասխանել են Ղրիմի կամուրջը ոչնչացնելու Կիևին ծրագրին
ՌուսաստանՌԴ Պետդումային պատգամավոր Դմիտրի Բելիկը մեկնաբանել է ուկրաինական Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի այն խոսքերը, թե ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովի ժամանակ Կիևի ներկայուցիչները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ քննարկել են Ղրիմի կամրջի ոնչացման ծրագրերը:
«Գիտեի, որ ուկրաինացի քաղաքական գործիչների շրջանում գերիշխում է ոչ թե սթափ դատողությունը, այլ ճերմակ տենդը: Հենց այդ շրջանում նրանք տեսիլքներ են ունենում Մոսկվայի գրավման, Ղրիմի կամրջի պայթեցման, Խերսոնի և Զապորոժիեի ազատագրման և այլ երևույթների մասին»,- հեգնանքով նկատել է ռուս օրենսդիրը:
Նրա խոսքով, Ղրիմի կամուրջը ռազմավարական օբյեկտ է, որ մի քանի շերտով պաշտպանված է հակահրթիռային և ժամանակակից այլ համակարգերով: