Ռուսական շատ զինատեսակներ մի քանի տարով առաջ են միջազգայիններից. Պուտին
RussiaՌուսական սպառազինության շատ նմուշներ տասնամյակներով առաջ են միջազգային համանման զինատեսակներից, իսկ մարտավարական-տեխնիկական բնութագրերով էականորեն գերազանցում են դրանց:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2022» համաժողովի բացման ժամանակ:
Պուտինը նաև ընդգծել է, որ ռուս ժողովուրդը հպարտանում է իր բանակով և ռազմածովային ուժերով, որոնք բոլոր ժամանակներում պահպանել են Ռուսաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
«Մենք բարձր ենք գնահատում աշխարհի տարբեր անկյուններում մեր դաշնակիցներին և համախոհներին, որոնք չեն տրվում Արևմուտքի շահարկումներին»,- հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը: