Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր
ForeignՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել և բանակցություններ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նախարարներն, ի թիվս, այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր:
«Առաջվա պես վստահ ենք, ինչպես և դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով», - բանակցությունների ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը:
Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ «Բանակային միջազգային խաղերի» և «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացմանը մասնակցելու, ինչպես նաև Մոսկվայի միջազգային անվտանգության խորհրդաժողովում աշխատանքի համար: